Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհությունները հիմնավոր են․ Լուկաշենկո

ՀԱՊԿ-ից Հայաստանի դժգոհությունները հիմնավոր են․ Լուկաշենկո
Տարածաշրջան
12:41, 20 июнь 2023
«ՀԱՊԿ-ը երբեմն արդարացիորեն քննադատում են կոնկրետ խնդիրների լուծման հարցում թերանալու համար», - այսօր Մինսկում ՀԱՊԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների հետ հանդիպմանը հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։

«Ղրղըզստանն, օրինակ, վաղուց արդեն օգնություն է խնդրում Տաջիկստանի հետ հակամարտության կարգավորման հարցում։ Հիմնավոր դժգոհություններ է արտահայտում Հայաստանը։ Եթե մենք չլուծենք այս խնդիրները, ապա ՀԱՊԿ պետություններն անընդհատ միմյանց են մեղադրելու, դժգոհելու են կազմակերպության գործունեությունից։ Այնպես որ, հարկավոր է խորանալ ՀԱՊԿ անդամ պետությունների խնդիրներում և ելքեր որոնել», - ասել է Բելառուսի նախագահը։