Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վրաստանում սողանքի և սելավի հետևանքով զոհվել է 6 մարդ․ 35 անձի հետ կապ հաստատել չի հաջողվում

Վրաստանում սողանքի և սելավի հետևանքով զոհվել է 6 մարդ․ 35 անձի հետ կապ հաստատել չի հաջողվում
Տարածաշրջան
13:49, 04 август 2023
Վրաստանի Շովի հանգստավայրի մոտակայքում սողանքի և սելավի հետևանքով զոհերի թիվը հասել է 6-ի Վրաստանի ներքին գործերի նախարարության տվյալներով՝ աղետի գոտում գտնվող 35 անձի հետ կապ հաստատել չի հաջողվում։

Ռաչայի բարձր լեռնային շրջանում սողանքը տեղի է ունեցել երեկ կեսօրին։ Վրացական աղբյուրների փոխանցմամբ, ակտիվ որոնողափրկարարական աշխատանքները սկսվել են դեպքի մասին հաղորդումից միայն երեք ժամ անց։

Այսօր դեպքի վայր է մեկնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։