Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին խմբագիրը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման

Ռուսաստանի Առաջին ալիքի նախկին խմբագիրը դատապարտվել է 8,5 տարվա ազատազրկման
Ռուսաստան
17:27, 04 октябрь 2023
Դատարանը ռուսական Առաջին ալիքի նախկին խմբագիր Մարինա Օվսյաննիկովային դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման։  Այդ մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Նրան մեղադրում էին Ռուսաստանի զինված ուժերի մասին կեղծ տեղեկություններ հրապարակելու և տարածելու մեջ։

«Հաշվի առնելով դատախազության դիրքորոշումը՝ դատարանը Օվսյաննիկովային դատապարտել է 8 տարի 6 ամիս ազատազրկման՝ այն ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում կրելու պայմանով»,- ասվում է Մոսկվայի դատախազության տելեգրամյան ալիքի հայտարարության մեջ։ 

Գերատեսչությունից հավելել են, որ դատարանը նրան 4 տարով արգելել է զբաղվել կայքերի կառավարմամբ։