Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում

Նավալնին դատապարտվեց 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում
Իրավունք
18:04, 22 март 2022
Մոսկվայի Լեֆորտովոյի դատարանը ռուսաստանցի քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 9 տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլու տուգանքի՝ առանձնապես խոշոր չափերի խարդախության և դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի համար:

Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է «Ինտերֆաքսը»:

Նման վճիռ է կայացրել դատավոր Մարգարիտա Կոտովան։ Նավալնին մեղավոր է ճանաչվել երկու հոդվածներով: Նա իրեն մեղավոր չի ճանաչում:

Դատախազը խնդրել էր Ալեքսեյ Նավալնիին դատապարտել 13 տարվա ազատազրկման:

Գործընթացը տեղի է ունեցել հեռավար ռեժիմով Վլադիմիրի շրջանի Պոկրովի թիվ 2 կալանավայրում, որտեղ Նավալնին պատիժ է կրում, այսպես կոչված, «Իվ Ռոշեի» գործով։