Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մեդվեդևի որդին և Պուտինի զարմուհին հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում

Մեդվեդևի որդին և Պուտինի զարմուհին հայտնվել են ԵՄ պատժամիջոցների ցուցակում
Ռուսաստան
11:13, 19 декабрь 2023
Եվրամիությունը Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 12-րդ փաթեթի շրջանակներում անհատական սահմանափակումներ է սահմանել 61 մարդու և 86 կազմակերպության նկատմամբ։ Նրանց ցուցակը հրապարակված է ԵՄ պաշտոնական ամսագրում։

 Պատժամիջոցների տակ հայտնված անձանց թվում են ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի որդին՝ Իլյան, Կուզբասի նահանգապետի կինը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի զարմուհին՝ Աննա Ցիվիլևան, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, Ռոսֆինմոնիթորինգի ղեկավար Յուրի Չիխանչինը, «Ուրալվագոնզավոդ»-ի տնօրեն Ալեքսանդր Պոտապովը, Բաշկիրիայի ղեկավար Ռադիյ Խաբիրովը, ինչպես նաև Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 14 անդամ:

Իրավաբանական անձանց սև ցուցակում են հայտնվել «Ցարգրադ» և «Սպաս» հեռուստաալիքները, «Ալֆաստրախովանիե» խումբը և «Ալաբուգա» հատուկ տնտեսական գոտին։