Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Զախարովան կասկածի տակ է դրել ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտման փաստը. «Կա՞ դրա վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպության ինչ-որ փաստաթուղթ»

Զախարովան կասկածի տակ է դրել ԼՂ-ում տեղի ունեցած էթնիկ զտման փաստը. «Կա՞ դրա վերաբերյալ միջազգային հեղինակավոր կազմակերպության ինչ-որ փաստաթուղթ»
Ռուսաստան
14:52, 12 январь 2024
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ղարաբաղում էթնիկ զտումների վերաբերյալ հայկական կողմի պնդումներին։

Զախարովան, ըստ էության, կասկածի տակ է դրել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումները և մասնավորապես ասել է.  «Կցանկանայի ինչ-որ փաստերի ներկայացում, եթե կա միջազգային կազմակերպության գոնե ինչ-որ փաստաթուղթ, որը Երևանը համարում է հեղինակավոր։ Օրինակ՝ ՄԱԿ-ի կամ մեկ այլ կազմակերպության։ Եթե կա ինչ-որ փաստաթուղթ կամ ինչ-որ հայտարարություն, որը կվկայի, որ նման «էթնիկ զտումներ» են տեղի ունեցել, բարի եղեք՝ մեզ տրամադրեք այդ փաստաթղթի հղումները»։