Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է». Զախարովա

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը պատմական փաստաթուղթ է». Զախարովա
Քաղաքականություն
17:04, 17 февраль 2023
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը, որ ստորագրվել է անցյալ տարվա փետրվարին, առանց չափազանցության համարվում է պատմական փաստաթուղթ, այսօր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Նրա խոսքով՝ այդ փաստաթուղթը նշանավորում է Բաքվի և Մոսկվայի միջև հարաբերությունների նոր որակ։ 

«Որոշարկված են համագործակցության հիմնական ուղղությունները բոլոր ոլորտներում։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դաշնակցային հարաբերությունները կայունացնող գործոն են ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային պլանում։ Բաքվի հետ համատեղ մենք աշխատում ենք այս փաստաթղթի դրույթների իրագործման ուղղությամբ։ Հռչակագրի ստորագրման տարեդարձի կապակցությամբ նախատեսվում են մի շարք միջոցառումներ»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։