Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ ռազմական գործարանը այս գիշեր ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման

ՌԴ ռազմական գործարանը այս գիշեր ենթարկվել է ԱԹՍ-ների հարձակման
Ռուսաստան
14:14, 01 март 2024
Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի մարզի Ձերժինսկիում գտնվող Սվերդլովի անվան գործարանը մարտի 1-ի գիշերը ենթարկվել է անօդաչուների հարձակման։

Գործարանի տարածքում պայթյունների մասին հաղորդագրությունները նախ հայտնվել են տեղական փաբլիքներում։ Ավելի ուշ երեք անօդաչուներով հարձակման մասին հայտնել են քաղաքի ղեկավար Իվան Նոսկովը և ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Զոհեր և ավերածություններ չկան, տեղում աշխատում են արտակարգ ծառայությունները։ Արդյունաբերական օբյեկտներն աշխատում են բնականոն հունով»,- գրել է Նոսկովը։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Նիժնի Նովգորոդի շրջանում «որսացել» են ինքնաթիռի տեսակի ուկրաինական երեք անօդաչու։ 

Սվերդլովի գործարանն արտադրում է պայթուցիկ և պաշտպանական նշանակության արտադրանք։