Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մերձմոսկվայում հայտնաբերել են թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիա. ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի

Մերձմոսկվայում հայտնաբերել են թմրամիջոցների արտադրության ընդհատակյա լաբորատորիա. ձերբակալվել է ՀՀ 3 քաղաքացի
Ռուսաստան
12:08, 13 март 2024
ՌԴ ԱԴԾ աշխատակիցները մերձմոսկովյան Չեխովում ձերբակալել են Հայաստանի քաղաքացիներից կազմված հանցավոր խմբի անդամներին, որոնք կազմակերպել են սինթետիկ թմրանյութերի արտադրություն ու վաճառք, հայտնում է ՌԴ ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնը:

Ավելի վաղ ԱԴԾ-ն տեղեկություն էր ստացել, որ Մոսկվայի մարզի տարածքում կազմավորվել է թմրանյութերի արտադրության ընդհատակյա լաբորատորիա՝ մի քանի անօրինական ինտերնետ-խանութների համար: 

Հանցագործներից առգրավվել է ավելի քան 85 կիլոգրամ մեֆեդրոն, ինչպես նաև լաբորատոր սարքավորումներ և տարբեր քիմիական նյութեր։ Քննություն է տարվում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների արտադրության հոդվածով: Կազմակերպված հանցավոր խմբի անդամները ձերբակալվել են: 

Հետաքննությունը պարզում է, թե արդյոք ձերբակալվածները ներգրավված չե՞ն «այլ ընդհատակյա թմրամիջոցների լաբորատորիաների գործունեության մեջ», ավելացրել է գերատեսչությունը: