Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը հանդիպում է արաբական միապետությունների ղեկավարների հետ

Բլինքենը հանդիպում է արաբական միապետությունների ղեկավարների հետ
ԱՄՆ
14:14, 08 январь 2024
Իսրայել ժամանելուց առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հանդիպում է Պարսից ծոցի արաբական միապետությունների ղեկավարների հետ։
 
 Reuters-ի տեղեկություններով՝ Բլինքենը արդեն բանակցել է Արաբական Միացյալ Էմիրությունների փաստացի առաջնորդ Աբու-Դաբիի էմիր շեյխ Մոհամադ Բին Զայեդ Ալ Նահայանի հետ, Էր-Ռիյադում կհանդիպի նաև Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամադ Բին Սալմանի հետ։
 
Քննարկումների առանցքային թեման Գազայում ստեղծված կացությունն է։