Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել

Բլինքենը կրկին մեկնում է Իսրայել
Միջազգային
13:56, 16 октябрь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, ավարտելով շրջագայությունը արաբական վեց երկրներում, վերադառնում է Իսրայել՝ ՀԱՄԱՍ-ի հետ հակամարտությունը կարգավորելու բանակցությունների համար, հայտնում է AFP-ն։

Վերջին օրերին Բլինքենն այցելել է Հորդանան, Բահրեյն, Կատար, Արաբական Միացյալ Էմիրություններ և Եգիպտոս։

Անցյալ հինգշաբթի Բլինքենը մեկնել էր Իսրայել՝ ի նշան հրեական պետության հետ համերաշխության: Սպասվում է, որ պետքարտուղարը Երուսաղեմում կրկին կհանդիպի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։