Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը այցելել է Իսրայել

Բլինքենը այցելել է Իսրայել
Միջազգային
12:26, 12 октябрь 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը այցով ժամանել է Իսրայել, հայտնում են իսրայելական լրատվամիջոցները։

Իսրայելում Բլինքենը հրեական պետության բարձրաստիճան անձանց հետ կքննարկի տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

Այցի ընթացքում Բլինքենը ուրբաթ օրը կհանդիպի նաև Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբասի հետ, հայտնում է Reuters-ը։

Գործակալությունը հայտնում է նաև, որ Բլինքենը կայցելի Հորդանան։