Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բլինքենը Շառլ Միշելի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հարցը

Բլինքենը Շառլ Միշելի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հարցը
Միջազգային
10:38, 11 май 2023
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել է Հարավային Կովկասում խաղաղության հարցը։

Այս մասին Բլինքենը հայտնել է իր Թվիթերում։

«Հաճելի էր այսօր ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել Ուկրաինային աջակցության, Հարավային Կովկասում խաղաղության և մեր անդրատլանտյան գործընկերության խորացման հարցերը»,- նշել է Բլինքենը: