Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պատերազմի է պատրաստվում Չինաստանի հետ

ԱՄՆ-ը պատերազմի է պատրաստվում Չինաստանի հետ
ԱՄՆ
15:31, 11 январь 2024
ԱՄՆ-ը վառելիքի պաշարներ է տեղակայել Ֆիլիպիններում՝ պատրաստվելով Թայվանի շուրջ հակամարտությանը։ Համապատասխան տեղեկությունը տարածել է Manila Times-ը։

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինն էլ այսօր ճեպազրույցում հայտարարել է, որ Թայվանի հարցը Չինաստանի արմատական շահերից կարևորագույնն է և չին-ամերիկյան հարաբերություններում առաջին կարմիր գիծը, որը չի կարելի հատել։
«Թայվանի հարցը Չինաստանի ներքին գործն է, և Թայվանի տարածաշրջանում ընտրությունները Չինաստանի տեղական գործերն են, որոնք չեն հանդուրժում արտաքին ոչ մի միջամտություն»,- ասել է Մաո Նինը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի հայտարարությունները առ այն, որ իրենք դեմ են Թայվանի ընտրություններին ցանկացած միջամտության, ինչպես նաև այն լուրերը, որ այդ հայտարարությունը նախազգուշացում էր Չինաստանին:

Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը ընդգծել է, որ Միացյալ Նահանգները բացահայտորեն «անպատասխանատու արտահայտություններ» է անում Թայվանի ընտրությունների վերաբերյալ, իր հերթին՝ «Չինաստանը խիստ դժգոհություն է հայտնում և կտրականապես դեմ է դրան»։ Նա հավելել է, որ Չինաստանը «վճռական և արդյունավետ միջոցներ կձեռնարկի պետական ինքնիշխանությունը, անվտանգությունը և տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար»: