Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է. Պետդեպ

Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է. Պետդեպ
ԱՄՆ
10:37, 12 январь 2024
ԱՄՆ-ն շարունակում է հավատալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղությունը հնարավոր է։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Վեդանտ Պատելը:
 
Պատասխանելով հարցին, թե տարածաշրջանում հատուկ խորհրդական Բոնոյի բանակցություններից հետո որևէ առաջընթաց կա, Պատելը նշել է. «Սա մի բան է, որի վրա վարչությունը կշարունակի աշխատել: Ակնհայտ է, որ համակարգող Բոնոն, պետքարտուղարը և այլք շարունակում են ակտիվորեն զբաղվել դրանով»։