Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ–ն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանի վերջին սադրանքին

ԱՄՆ–ն արձագանքել է հայ–ադրբեջանական սահմանի վերջին սադրանքին
ԱՄՆ
09:28, 14 февраль 2024
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերն անդրադարձել է հայ–ադրբեջանական սահմանի վերջին կրակոցներին։

«Մենք անհանգստացած ենք վերջին տեղեկություններով, երբ մահացու ռազմական բախումները հանգել են կորուստների։ Ի սրտե ցավակցություններ ենք հղում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ 

Ուժի կիրառումը խաթարում է բանակցությունները։ Հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք պետք է հետաքննվի և պատշաճ արձագանք ստանա։ ԱՄՆ-ն հանձնառու է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի խաղաղության գործընթացին»,– հայտարարել է Պետպետի խոսնակը։