Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ պետդեպը՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական ագրեսիայի մասին

Ուժի կիրառումն անընդունելի է․ ԱՄՆ պետդեպը՝ Տեղ գյուղի մոտակայքում ադրբեջանական ագրեսիայի մասին
Միջազգային
11:18, 13 апрель 2023
Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարությունն անդրադարձել է Տեղ գյուղի մոտակայքում Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների վրա հարձակմանը։

«Ամերիկայի ձայն»-ի հայկական ծառայության հարցմանն ի պատասխան ԱՄՆ պետքարտուղարությունն անընդունելի է որակել վեճերը լուծելու նպատակով ուժի կիրառումը՝ շեշտելով, որ այն խափանում է բանակցային գործընթացը:

«Ցավում ենք ապրիլի 11-ին հայկական և ադրբեջանական ուժերի մասնակցությամբ տեղի ունեցած մահացու բախման համար, որը հանգեցրեց մի քանի զոհերի։ Ցավակցում ենք զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում, իսկ վեճերը լուծելու համար ուժի կիրառումն անընդունելի է։

Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է, իսկ ուժի կիրառումը խափանում է բանակցությունները», նշված է ԱՄՆ պետքարտուղարության արձագանքում: