Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Օ՛Բրայեն․ «Մենք փորձելու ենք մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները»

Օ՛Բրայեն․ «Մենք փորձելու ենք մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները»
ԱՄՆ
13:42, 14 февраль 2024
«Վաշինգտոնը փորձելու է մերձեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները», - ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը։

Մեկնաբանելով երեկ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դեպքերը՝ ամերիկացի դիվանագետը նշել է․ - «Կարծում եմ, որ այս լարվածությունը մեկ անգամ ևս վկայում է ավելի ակտիվ դիվանագիտական ջանքեր գործադրելու կարևորությունը»։

Օ՛Բրայենն հայտարարությունները հնչել են Մյունխենի Անվտանգության համաժողով ուղևորվելուց առաջ։
Փոխպետքարտուղարը, սակայն, խուսափել է նշել՝ արդյո՞ք Մյունխենում հայ-ադրբեջանական կարգավորմանը նվիրված բանակցություններ լինելու են, թե ոչ։

ր
Աղբյուրը` «Ազատություն» ռադիոկայանի