Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ որոշ տարածքներում առկա է ու սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ

ՀՀ որոշ տարածքներում առկա է ու սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
---
15:47, 07 август 2021
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ օդի բարձր ջերմաստիճանով պայմանավորված՝ Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային շրջաններում և Երևանում առկա է և սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. տեղեկացնում են հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից:

Օգոստոսի 8-ին, 10-12-ն ՀՀ առանձին շրջաններում, 9-ին՝ շրջանների զգալի մասում կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։