Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Ի՞նչ եղանակ կլինի առաջիկա օրերին
Հայաստան
13:51, 06 июль 2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ հուլիսի 6-11-ին Արարատյան դաշտում և նրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Երևան քաղաքում՝

Հուլիսի 6-ին, 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հուլիսի 7-9-ին՝ երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

Հանրապետության տարածքում`

Հուլիսի 6-9-ին առանձին շրջաններում կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Հուլիսի 10-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։