Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին «Գեոպրոմայնինգ»-ը խոստանում է տեղավորվել աշխատանքի՞. «Ժողովուրդ»

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին «Գեոպրոմայնինգ»-ը խոստանում է տեղավորվել աշխատանքի՞. «Ժողովուրդ»
---
12:46, 10 март 2021
«Ժողովուրդ» օրաթերթը տարբեր շրջանակներից տեղեկություններ է ստանում այն մասին, որ Ամուլսարում առաջիկայում հանքի շահագործման թույլտվությունը վերջնականապես կհաստատվի: Ավելին, ըստ տեղեկությունների, նույնիսկ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի աշխատակիցներին այս ժամանակահատվածում «Գեոպրոմայնինգ» ընկերությունը բանավոր խոստանում է, որ առաջիկայում Ամուլսարը շահագործվելու է, եւ ազատվածները կարող են այնտեղ տեղավորվել աշխատանքի:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը, նույն թեմայի վերաբերյալ հարցին ի պատասխան, ասաց. «Ամուլսարի մասով որեւէ բան չեմ կարող ասել, նման տեղեկություն չունեմ, բայց հանքի տնօրինության հետ եմ խոսում, տեղյակ եմ, որ այն մարդիկ, ովքեր աշխատանքը կկորցնեն, հանքի տնօրինությունը նրանց առաջիկայում իրենց հիմնարկներում՝ Արարատում, Ագարակում, փորձելու է հնարավորինս տեղավորել աշխատանքի»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։