Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վաղվանից Կիևում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը

Վաղվանից Կիևում արգելված է ալկոհոլային խմիչքների վաճառքը
Հասարակություն
23:30, 28 февраль 2022
Կիևի քաղաքապետ Կլիչկոն հայտարարել է, որ մարտի 1-ից Կիևում արգելվում է ալկոհոլ վաճառել։

Նա նաև խնդրել է խանութների սեփականատերերին չթանկացնել առաջին անհրաժեշտության ապրանքների գները։ Ըստ նրա՝ պատերազմող երկրում նման բան անելը հավասարազոր է դիակապտության։