Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կիևի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց, մետրոն և մթերային խանութները կսկսեն աշխատել

Կիևի բնակիչներն արդեն կարող են դուրս գալ փողոց, մետրոն և մթերային խանութները կսկսեն աշխատել
Աշխարհ
11:00, 28 февраль 2022
Առավոտյան ժամը 08:00-ից Կիևում կաշխատեն մթերային խանութներ և երթևեկել մետրոյի գնացքները: Այս մասին հայտարարություն է տարածել Կիևի քաղաքապետարանը:

Միևնույն ժամանակ նշվում է, որ քաղաքում շարունակվում են փողոցային մարտերը, ուստի քաղաքացիներին խնդրում են զգուշորեն տեղաշարժվել և առանց ծայրահեղ անհրաժեշտության փողոց դուրս չգալ:

«Ընդհանուր առմամբ այս գիշեր հանգիստ է անցել, եղել են մի քանի բախումներ ու մարտեր դիվերսիոն-հետախուզական խմբերի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ: