Քաղաքացիակենտրոն
լրատվություն

19 տարի առաջ եթերազրկվեց «Ա1+»-ը (տեսանյութ)

19 տարի առաջ այս օրը «Ա1+»-ը զրկվեց եթերից։  2002թ․-ի ապրիլի 2-ից առ այսօր  եթեր չի  վերականգնվում այն ալիքը, որ կարգախոսը  անփոփոխ  է՝ «Դիտեք մեզ, ճանաչեք ձեզ»։  Այն ժամանակ ու  հիմա առավելեւս գաղտնիք չէ, որ «Ա1+»-ի եթերազրկման որոշումը կայացվել էր իշխանական կաբինետներում։

«Ա1+»-ն առ այսօր պայքարում է իր ոտնահարված իրավունքների համար։ Մի քանի օրից՝ ապրիլի 6-ին կլինի դատարանի որոշումը «Ա1+»-ի հայցով։

Հեռուստաընկերության հիմնադիրը պահանջում է առ ոչինչ  ճանաչել   2003թ․-ի 7 մրցույթների որոշումները, որոնք Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը կայացրել էր՝ հեռարձակման լիցենզիա տրամադրելու համար։ Դրանցից ոչ մեկի արդյունքում «Ա1+»-ն արտոնագիր չէր ստացել։  «Ա1+»-ը  մրցույթներում պարտվող է ճանաչվել և զրկվել է եթերից խտրականության արդյունքում,- պնդում է հայցվորը։

Ընկերությունը  հասել է ընդհուպ Մարդու իրավունքների  Եվրոպական դատարան, որը դեռևս 2008թ-ին  արձանագրել է՝ խախտվել է կարծիք արտահայտելու ազատությունը։

Հիշելով այս օրը՝  ներկայացնում ենք ԽԱՊԿ-ի մի քանի ամիս առաջ պատրաստած ֆիլմը։