Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը

Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Տնտեսություն
15:24, 19 октябрь 2023
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել 2023 թ. խաղողի մթերումների գործընթացի կազմակերպման միջոցառումների շրջանակներում առաջացող ֆինանսական պարտավորությունների կատարումը։ Ըստ Էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացված մոնիթորինգի արդյունքների՝ ընթացիկ տարվա խաղողի ավելցուկային քանակն Արմավիրի և Արարատի մարզերում գնահատվում է մոտ 65 հազար տոննա և նշված քանակությամբ խաղողի մթերման համար ընդունվել են Կառավարության որոշումներ:

Որոշմամբ առաջարկվում է պահուստային ֆոնդից Էկոնոմիկայի նախարարությանը հատկացնել՝ 870 մլն դրամ՝ 6000 տոննայից մինչև 9000 տոննան ներառյալ և 15000 տոննա և ավելի խաղողի մթերումներ իրականացնող տնտեսավարող սուբյեկտներին սուբսիդավորման տրամադրման համար: Հայկական կոնյակի սպիրտի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունից առնվազն 5 տարի հնացված մինչև 1 մլն լիտր (100 %-անոց սպիրտի հաշվարկով) հայկական կոնյակի սպիրտ ձեռք բերելու համար «Հայ-Ալմաստ» ՓԲԸ-ին կտրամադրվի 2 մլրդ դրամ բյուջետային վարկ՝ տարեկան 0.01 տոկոս տոկոսադրույքով, 2 տարի մարման ժամկետով։