Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումներին և քննարկել առկա խնդիրները

Վահան Քերոբյանն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումներին և քննարկել առկա խնդիրները
Հայաստան
19:53, 11 сентябрь 2022
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու նախարարի տեղակալ Արման Խոջոյանը սեպտեմբերի 10-ին այցելել են Արմավիրի մարզ՝ խաղողի մթերումների ընթացքին հետևելու և առկա խնդիրները քննարկելու նպատակով: Այցի ընթացքում նրանց ուղեկցել է Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը։ Այդ մասին ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության Ֆեյսբուքի էջում։
 
 
«Ամասիա, Սարդարապատ, Ակնալիճ և այլ հարակից համայնքներում խաղողագործներին մտահոգող հիմնական խնդիրներն էին խաղողի մթերման գինը, մթերման ծավալները և վճարման ժամկետները։
 
 
Պաշտոնյաներն այցելել են նաև «Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ, «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Նոր Ամասիայի խաղողի մթերման կայան և «ՄԱՊ» ՓԲԸ։ Ընկերությունների ղեկավարների հետ շրջայցի ընթացքում քննարկվել են խաղողի մթերումների կազմակերպմանը վերաբերող հարցեր։
 
 
Ընդհանուր առմամբ, Արմավիրի մարզում առկա է տեխնիկական խաղողի մոտ 4700 հա բերքատու այգի։
 
 
Կանխատեսվում է, որ այս տարի մարզում կարտադրվի մոտ 90-92 հազար տոննա խաղող»,- նշված է գրառման մեջ։