Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վահան Քերոբյանն այցելել է «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ

Վահան Քերոբյանն այցելել է «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ
Տնտեսություն
12:33, 29 июль 2022
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այցելել է Արագածոտնի մարզում գտնվող «Ալեքսանդրեա Վայնըրի» ընկերության խաղողի այգիներ:

Սփյուռքահայ գործարար Ադամ Կապլանյանի ընկերությունը գինեգործության բնագավառում իր գործունեությունը սկսել է չորս տարի առաջ:
Ընկերության կողմից 4 տարի առաջ հիմնված 13 հեկտար այգու 12 հեկտար տարածքի վրա այսօր արդեն տնկված են խաղողի տարբեր սորտեր: Տարեվերջին գործարարը նախատեսում է ունենալ առաջին գինին:

Նախարարը շրջել է այգու տարածքով, ծանոթացել ընկերության հետագա ծրագրերին և ընդլայնման հնարավորություններին: