Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀՀ-ում 1994 թվականից հետո օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1,25 աստիճանով, իսկ տեղումների քանակը նվազել է 14 տոկոսով․ Շրջակա միջավայրի փոխնախարար

«Համաձայն  ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության ազգային չորրորդ հաղորդագրության՝ ՀՀ-ում 1994 թվականից հետո օդի միջին ջերմաստիճանը նորմայից բարձրացել է 1,25 աստիճանով, իսկ տեղումների քանակը նվազել է 14 տոկոսով։ 14 տոկոսը բավականին մեծ թիվ է։ Կանխատեսվում է, որ օդի միջին ջերմաստիճանը մինչև 2100 թվականը կբարձրանա 4,7 աստիճանով, իսկ տեղումների քանակը կկրճատվի 8,3 տոկոսով»: Այս մասին ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը՝ անդրադառնալով ՀՀ ջրային ռեսուրսների պահպանության խնդիրներին։ 

Ըստ Գաբրիելյանի՝ ՀՀ-ում  գյուղատնտեսության ոլորտը համարվում է ջրի ամենամեծ սպառողը. «Մոտավորապես 6,8 մլրդ-ի ջրի տարեկան ծախս կա ՀՀ-ում, և ձկնաբուծությունը իր նպատակով գտնվում է 5-րդ տեղում, բայց ամենամեծ ջրասպառողն է։ 2016 թվականին Արարատյան դաշտում ջրառը կազմել է տարեկան շուրջ 1,6 մլրդ խորանարդ մետր, որից 851 մլն խորանարդ մետրը՝ ձկնաբուծության համար, այսինքն՝ շուրջ 75 տոկոսը»։