Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՊԵԿ նախագահը՝ շոուբիզնեսի ներկայացուցիչների հարկային պարտավորություններից խուսափելու մասին

«Ցանկացած եկամուտ ենթակա է հարկման։ Մենք էլեկտրոնային հարթակներից բազմաթիվ դեպքեր ենք ունեցել անցած տարի, որ էջերով գովազդներ են տեղադրել և հարկեր չեն վճարել, օնլայն առևտուր են արել և հարկ չեն վճարել, իսկ ինչ վերաբերում է ձեր նշած դեպքին, ապա մենք կուսումնասիրենք, ու եթե տեսնենք, որ որպես բիզնես գրանցված չէ և որպես ֆիզիկական անձ չի հայտարարագրել իր եկամուտները, անպայման այստեղ վարչարարություն կլինի»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով էլեկտրոնային հարթակներում բլոգերների գործունեությանը և նրանց կողմից առաջարկվող գովազդներին։ 

Լրագրողի դիտարկմանը, որ նախորդ տարի շոուբիզնեսի ներկայացուցիչներին տուգանում էին հարկային պարտավորություններից խուսափելու համար, արդյոք հիմա է՞լ են շարունակում տուգանել, Բադասյանը արձագանքեց. «Ես նշեմ, որ ունենք դեպքեր, երբ շոուբիզնեսի ներկայացուցիչները սկսել են ավելի պարտաճանաչ հայտարարագրել և վճարել իրենց հարկերը, բայց ունենք դեպքեր, որոնք դեռ ստվերում են, և մենք դրանով զբաղվում ենք»։

Մանրամասները՝ տեսանյութում