Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին

ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին
Հայաստան
16:53, 06 апрель 2021
Ապրիլի 6-ին Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանին:
Քննարկվել են պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների կարգավորման հետ կապված հարցեր:

Հարկային բեռի թեթևացման, գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման նպատակով Ազգային ժողովի կողմից ընդունվել են 2 նոր օրենքներ, 17 օրենքներում կատարվել են փոփոխություններ:

Ընդունված օրենքների կիրարկումն ապահովելու նպատակով կառավարության որոշումների հիման վրա պետական եկամուտների կոմիտեի կողմից միջոցառումներ են իրականացվում: Դավիթ Պողոսյանը ներկայացրեց  ամփոփ տեղեկատվություն, համաձայն որի՝ օկուպացված համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած 521 հարկ վճարողների տրամադրվել են շուրջ 197 մլն դրամի չափով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ: 

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի համաձայն՝ 5603 հարկ վճարողներ ազատվել են ավելի քան 6 մլրդ 300 մլն դրամի չափով պարտավորություններից:

Ընթացքի մեջ են մի շարք այլ միջոցառումներ: Առաջիկա օրերին կմեկնարկի վճարված ձեռնարկատիրական վարկերի, փոխառությունների և դրանց սպասարկման համար տոկոսների չափով վճարված հարկերի գումարների 50 տոկոսի վերադարձման գործընթացը:

Արթուր Թովմասյանը կարևորել է հարկային բեռի թեթևացմանն ուղղված կառավարության ծրագրերը և ընդգծել դրանք հետևողականորեն իրականացնելու  անհրաժեշտությունը: