Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի

Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի՝ անմշակ կաշվի արտահանման ժամանակավոր արգելք կկիրառվի
Տնտեսություն
15:44, 04 январь 2024
 ՀՀ-ի համար կարևոր նշանակություն ունեցող ապրանքի (անմշակ կաշի) արտահանումը սահմանափակելու, տեղական արտադրությունը պաշտպանելու և հումքային բազայով  ապահովման, ինչպես նաև Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն ընդունել է որոշում:

ՀՀ տարածքից  ապրանքների արտահանման համար (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներ տեղափոխման) կսահմանվի ժամանակավոր արգելք՝ վեց ամիս ժամկետով: Հիմնավորման համաձայն՝ ներկայումս Հայաստանում կաշվի վերամշակման գործունեություն իրականացնող տեղական արդյունաբերական ընկերություններն ունեն կաշվի հումքի պահանջարկ և հումքային բազայի հնարավորությունները դեռևս ոչ ամբողջական հզորությամբ են օգտագործվում։ Հայկական կաշի վերամշակող ընկերություններում ներկայումս մեծամասամբ իրականացվում է կաշվի վերամշակման առաջին փուլը և արտահանվում է կիսաֆաբրիկատ (wet blue) տարբերակով: Նպատակն է՝ արժեշղթան խորացնել և ստանալ ավելի բարձրարժեք կաշի՝ նոր տեխնոլոգիաների կիրառման և արտադրական հզորությունների զարգացման միջոցով։

Արտադրողների կողմից իրացվում է ինչպես պատրաստի կաշի, այնպես էլ կիսապատրաստի կաշի՝ վերջինս կազմում է ընդհանուր արտադրանքի շուրջ 50%-ը: Երևանի և Գյումրու կաշվի գործարանների արտադրանքի մեծ մասն իրացվում է Հայաստանում, իսկ Մասիսի գործարանի արտադրանքի զգալի մասը՝  արտերկրում։