Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ

Ապօրինի 8 հորի շահագործում կասեցվել է. ԲԸՏՄ
Տնտեսություն
11:17, 15 январь 2024
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցներն Արմավիրի մարզի «Արմավիրի ջրամատակարար» ՀՈԱԿ-ում և ձկնաբուծությամբ զբաղվող «Արմավիրի ֆերմեր» ՓԲԸ-ում կատարած ստուգումների ընթացքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքեր։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից:

«Չունենալով համապատասխան ջրօգտագործման թույլտվություններ՝ երկու կազմակերպություններն էլ ապօրինի շահագործել են ստորերկրյա 4-ական հոր։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշումներով՝ ապօրինի 8 հորի շահագործումն էլ կասեցվել է։
 
Նշանակվել են վարչական տուգանքներ, ընդհանուր՝ 1.630.000 դրամ:

Շրջակա միջավայրին հասցված վնասի հատուցման չափը, ընդհանուր` 3.821.940 դրամ»,- նշված է հաղորդագրության մեջ։