Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կասեցվել է հերթական ապօրինի ջրօգտագործումը. Մյասնիկյան համայնքի թռչնաբուծարանը տուգանվել է

Կասեցվել է հերթական ապօրինի ջրօգտագործումը. Մյասնիկյան համայնքի թռչնաբուծարանը տուգանվել է
Հասարակություն
11:19, 23 ноябрь 2022
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Մյաս» ՍՊԸ-ի Արմավիրի մարզի Մյասնիկյան համայնքում գործող թռչնաբուծարանում։

Այս մասին տեղեկանում ենք Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ստուգման արդյունքում արձանագրվել է, որ Ընկերությունն ապօրինի ջրառ է իրականացրել թռչնաբուծարանի տարածքում գտնվող խորքային հորից՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի պետի որոշմամբ կասեցվել է ապօրինի խորքային հորի շահագործումը։

Նշանակվել է վարչական տուգանք, հաշվարկվել շրջակա միջավայրին հասցված վնաս։