Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ո՞նց ենք անելու, որ արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, ոչ թե քրեական գործեր. վարչապետը՝ էկոնոմիկայի նախարարին

Կառավարության այսօրվա նիստում բուսաբուծության աջակցության ծրագրի քննարկմանը էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նշեց, որ աջակցության նպատակով կտրամադրվի փոխհատուցում՝   գարնանացան  հացահատիկային  մշակաբույսերի  մշակության  յուրաքանչյուր  1 հեկտար  մակերեսի  հաշվով  կտրամադրվի 70.000 դրամ,  եգիպտացորենի  մշակության  յուրաքանչյուր  1 հեկտար  մակերեսի  հաշվով՝ 85.000 դրամ, հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակության յուրաքանչյուր 1 հեկտար մակերեսի հաշվով՝ 100.000 դրամ:

Նախարարի խոսքով՝ ծրագրի ընդունման դեպքում կբարելավվի հանրապետության պարենային անվտանգության մակարդակը:
Արձագանքելով՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, ոչ թե քրեական գործեր»:
 
Մանրամասն՝ տեսանյութում