Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Երևան Սիթին» ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար տուգանվել է 10 մլն դրամով. ՊԵԿ

«Երևան Սիթին» ՀԴՄ կիրառման կանոնների խախտման համար տուգանվել է 10 մլն դրամով. ՊԵԿ
Տնտեսություն
11:20, 19 март 2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի փետրվար ամսվա ընթացքում արձանագրվել են հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 150 դեպք և 52․45 մլն դրամի չափով տուգանք։

Արձանագրված խախտումներից 4 դեպքով 4 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 15․5 մլն դրամի չափով:

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում. մթերային խանութում 3 հարկ վճարողի մոտ 3 դեպքով արձանագրվել է շուրջ 12.84 մլն դրամ տուգանք, բանկային, վարկային, ապահովագրական կամ այլ ֆինանսական գործունեության և տրանսպորտային (փոխադրման) գործունեության ոլորտներում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է շուրջ 2․66 մլն դրամ տուգանք:

ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 1․0 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 4 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ փաստացի գործունեության ոլորտների և ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 150 հարկ վճարողների ցանկը` այստեղ: