Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Էլ Գարդեն», «Դան-դեսերտ» և այլ ընկերություններ տուգանվել են

«Էլ Գարդեն», «Դան-դեսերտ» և այլ ընկերություններ տուգանվել են
Տնտեսություն
11:54, 14 февраль 2024
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի հունվար ամսվա ընթացքում արձանագրվել է հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման 729 դեպք և արձանագրվել է 189.5 մլն դրամի չափով տուգանք։ Արձանագրված խախտումներից 5 դեպքով 5 հարկ վճարողի մոտ արձանագրվել է 1.0 մլն դրամ և ավելի տուգանք՝ ընդհանուր 7 մլն դրամի չափով:Այս մասին հայտնուն են Պետական եկամուտների կոմիտեից։

Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտման դեպքերով 1.0 մլն դրամ և ավելի տուգանք արձանագրվել է հետևյալ ոլորտներում.

  • հանրային սննդի ոլորտում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 2.43 մլն դրամ տուգանք,
  • մթերային խանութում 2 հարկ վճարողի մոտ 2 դեպքով արձանագրվել է շուրջ 3.5 մլն դրամ տուգանք,
  • հրուշակեղենի արտադրության ոլորտում 1 հարկ վճարողի մոտ 1 դեպքով արձանագրվել է 1.07 մլն դրամ տուգանք:
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված և 10 մլն դրամ և ավելի գումարով տուգանված 5 հարկ վճարողների անվանական ցանկը՝ ըստ գործունեության ոլորտների, կցվում է (ՀԴՄ-Ցանկ 1):
ՀԴՄ կիրառման կանոնների խախտում թույլ տված 729 հարկ վճարողների ցանկը կցվում է         (ՀԴՄ-Ցանկ 2):