Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրով բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը

Հաստատվել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրով բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը
Տնտեսություն
16:53, 12 апрель 2024
Կառավարությունը հաստատել է հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում «ՄԼ մայնինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը: Սահմանվել է, որ ծրագրի շրջանակում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրից վաճառքի ենթակա է 1000 բնակարան և 700 ավտոկայանատեղի, որոնք խաղարկվելու են և շահառուներին հանձնվելու են 1 փուլով:

Որոշմամբ՝ նշված բնակարաններից և ավտոկայանատեղիներից առանց վիճակահանության, որպես բացառություն, հաստատված կարգի պայմաններով, բնակարանի և ավտոկայանատեղիի գնման իրավունք է տրամադրվում 2020 թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակ զոհված զինծառայողի ընտանիքի այն անդամին, ով ծրագրի շրջանակներում համարվում է հավակնորդ: