Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա շաբաթներին Վրաստանում վառելիքը կթանկանա

Առաջիկա շաբաթներին Վրաստանում վառելիքը կթանկանա
Տնտեսություն
22:33, 04 февраль 2022
Հունվարին նավթամթերքների միջազգային գների աճի ֆոնին Վրաստանում գործող ընկերությունները առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պետք է վառելիքի գները բարձրացնեն 20-25 թեթրիով։ Այս մասին հայտարարել է Wissol Group-ի գլխավոր տնօրեն Վասիլ Խորավան. գրում էaliq.ge-ն:

Ըստ Խորավայի՝ 2022 թվականի հունվարի առաջին օրերից նավթի միջազգային շուկաներում գները կտրուկ աճել են։

Խորավայի խոսքով, Վրաստանում մինչ այժմ գների չբարձրացման պատճառը դեկտեմբեր ամսվա պաշարներն էին՝ հունվարի ցածր սպառման պայմաններում։

«Մեզ համար անխուսափելի են լինելու թանկացումները, որքան էլ դա ցավալի լինի»,- ասել է Խորավան՝ միևնույն ժամանակ ընդգծելով, որ 20-25 թեթրիով թանկացումը մեկ օրում տեղի չի ունենա, գները կբարձրանան աստիճանաբար։