Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Փոքր Վեդի, Նոր Ուղի, Գինեվետ, Այգավան և Արալեզ բնակավայրերում կկառուցվի գազատար

Փոքր Վեդի, Նոր Ուղի, Գինեվետ, Այգավան և Արալեզ բնակավայրերում կկառուցվի գազատար
Տնտեսություն
20:02, 28 февраль 2022
Կառավարության 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով Վեդի համայնքում ևս մեկ կարևոր խնդիր կլուծենք. ֆեյսբուքի իր էջում գրել է Վեդի համայնքի պաշտոնակատար Գարիկ Սարգսյանը:
 
Ծրագրի արդյունքում համայնքի Փոքր Վեդի, Նոր Ուղի, Գինեվետ, Այգավան և Արալեզ բնակավայրերում կկառուցվի գազատար: 

Արդյունքում բնակիչները ոչ միայն կապահովվեն կապույտ վառելիքով, այլ վերոնշյալ բնակավայրերում կավելանա տնտեսությունների թիվը, ինչպես նաև կստեղծվեն նպաստավոր պայմաններ բնակարանաշինության համար:  Գազարատրի կառուցումից հետո կբարելավի բնակչության սպասարկումը և 20-30 տոկոսով կավելանան առանձնատների ինքնարժեքները:

Ի դեպ, ծրագրի իրականացման ընթացքում շուրջ 35 աշխատատեղ կլինի համայնքում: