Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է անվճար միջհամայնքային երթուղի

Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է անվճար միջհամայնքային երթուղի
Հասարակություն
18:01, 07 февраль 2022
Վեդու Համայնքապետարանի պաշտոնական էջը գրում է․

Վեդի համայնքի սիրելի բնակիչներ

Սիրով հայտնում ենք , որ Վեդու համայնքապետարանի նախաձեռնությամբ մեկնարկում է անվճար միջհամայնքային երթուղի, որը կապահովի Վեդի համայնքի բնակավայրերի միջև  տրանսպորտային կապը ։

Չվացուցակը հետևյալն է
  • Ժամը 10։00  Վեդու կայարան– Նոր Ուղի – Գինեվետ – Տափերական 
  • ժամը 10։50  Տափերական - Գինեվետ – Նոր ՈՒղի  - Վեդի
  • Ժամը 12։00 Վեդու կայարան - Դաշտաքար –ՈՒրցաձոր – Շաղափ – Լանջանիստ – Լուսաշող 
  • Ժամը 13։00  Լուսաշող  – Լանջանիստ - Շաղափ – ՈՒրցաձոր – Դաշտաքար – Վեդի  ։