Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կոշիկի՝ հայկական արտադրության «խելացի» ներդիր է ստեղծվել

«Էմբրի Թեք» ընկերության «Մոթըրն» պրոդուկտը գրանցում է մարդու քայլերը: Կրիպտոարժույթով գումար աշխատելու համար օգտատերը պետք է օրվա ընթացքում 2000 և ավելի քայլ անի։

Սարգիս Կարապետյան («Էմբրի Թեք» ընկերության համահիմնադիր) - Աշխարհում առաջիններից է, որ շատ մեծ ճշտությամբ գրանցում է, թե ինչ ֆիզիկական ակտիվություն է գրանցում օգտատերը։ Այդ թվում առաջինն է, որ գրանցում է մարդու քաշը առանց կշեռքի։ 

Այն չես գտնի սովորական մարզական խանութում, նախ առցանց պետք է գնել «Մոթըրն»-ի՝ էն էֆ թի թվային կոշիկ։

Նարե Գևորգյան («Էմբրի Թեք» ընկերության համահիմնադիր) - Գնելուց հետո մարդը կարողանում է ստանալ խելացի ներդիրը։ Արդեն իր թվային ներդիրը կապված է իր կոշիկի հետ։ Ինչքան, որ ինքն է ֆիզիկապես ակտիվ, այնքան այդ ինֆորմացիան գրանցվում է իր թվային կոշիկի վրա։ 

Թիմից նշում են՝ հայկական սմարթ ներդիրի հավաքած տվյալները ճշգրիտ են։ Հավելվածում կան առողջ ապրելակերպի խորհուրդներ։

«Աշխատած կրիպտոարժույթը կարելի է օգտագործել խաղի մեջ՝ տարբեր գործառույթներ կատարելու, վիրտուալ ու իրական պրոդուկտներ գնելու, փոխանակելու՝ դոլարի կամ այլ կրիպտոարժույթի հետ»։ 

Հայկական արտադրանքն արդեն ունի հաջողություններ։ Մտադիր են այն ավելի զարգացնել։

 «Գրավել է կոշիկի մեծ բրենդների ուշադրությունը, wcit-ում ենք հաղթել, HAYTEQ-ում եղել առաջին տեղում»։ 
Թիմից նշում են՝ նման խելացի կոշիկ ունենալու համար այսօր օգտատերը պետք է լավ ծանոթ լինի կրիպտոյին, բլոկչեյնին ու էն էֆ թիին: