Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գերմանիան խոշորագույն էներգետիկ ճգնաժամի է բախվել․ Հաբեկ

Գերմանիան խոշորագույն էներգետիկ ճգնաժամի է բախվել․ Հաբեկ
Տնտեսություն
17:13, 28 июль 2022
Գերմանիան խոշորագույն էներգետիկ ճգնաժամի է բախվել, այսօր լրագրողների հետ զրույցում նշել է Գերմանիայի դաշնային կանցլերի տեղակալ, էկոնոմիկայի նախարար Ռոբերտ Հաբեկը։

«Գերմանիայում արձանագրված խոշորագույն էներգետիկ ճգնաժամի պատճառը մեր կախվածությունն է ռուսական գազից։ Այն ստեղծվել է տնտեսական միջոցներով և [ոմանց համար] քաղաքականապես ցանկալի է։ Մենք, սակայն, կարճ ժամանակահատվածում կձերբազատվենք այդ կախվածությունից», - հայտարարել է Գերմանայի էկոնոմիկայի նախարարը՝ ընդգծելով, որ այս պահին ճգնաժամի հաղթահարման միակ ձևը շարքային քաղաքացիների և գործարարների կողմից վառելիքի սպառման ծավալների կրճատումն է։

«Եթե գազի սպառումը կրճատվի, իսկ էլեկտրաէներգիան խնայողաբար օգտագործվի, ապա դա մեծ գործողությունների այն ազատությունը կտա, որը հնարավորություն կստեղծի խուսափել տհաճ քայլերից», - հավելել է Հաբեկը։