Գերմանիայի տնտեսական համագործակցության նախարարը վաղը կայցելի Հայաստան՝ հանդիպելու ՀՀ վարչապետին և Էկոնոմիկայի նախարարին

Քաղաքականություն / Միջազգային
Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարար Սվենյա Շուլցեն այս շաբաթ քառօրյա այցով կժամանի Վրաստան և Հայաստան: Նախարարը Հայաստանում կգտնվի հինգշաբթի և ուրբաթ օրերին և հանդիպումներ կունենա մասնավորապես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի հետ:
Դաշնային նախարարը հանդիպումների ընթացքում հայկական կողմին կառաջարկի զարգացման քաղաքականության շուրջ համագործակցությունը բարձրացնել երկկողմ ամուր գործընկերության մակարդակի: Այցն այսպիսով մեծապես կնպաստի Գերմանիայի և Հայաստանի միջև զարգացման քաղաքականության շուրջ համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանում Գերմանիայի դեսպանատունը