Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵՄ երկրները պարտավորվել են նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով

ԵՄ երկրները պարտավորվել են նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով
Տնտեսություն
18:44, 26 июль 2022
ԵՄ երկրները պարտավորվել են նվազեցնել գազի սպառումը 15 տոկոսով։ Անդամ երկրներն այսօր քաղաքական համաձայնություն են ձեռք բերել՝ մինչև ձմռանը բնական գազի սպառումը կամավոր կերպով 15 տոկոսով կրճատելու մասին: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ԵՄ խորհրդի հայտարարությանը:

«Այսօրվա որոշումը պարզ դարձրեց, որ անդամ երկրները դեմ են էներգիան որպես զենք օգտագործելով ԵՄ-ն պառակտելու Ռուսաստանի ցանկացած փորձի: Գազի օգտագործումը նվազեցնելու առաջարկը ռեկորդային ժամանակում ընդունելը, անկասկած, ամրապնդեց մեր ընդհանուր էներգետիկ անվտանգությունը», - ասել է Չեխիայի նախագահության արդյունաբերության և առևտրի նախարար Յոզեֆ Սիկելանը ԵՄ Խորհրդում։