Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Շուրջ 100 խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2023 ցուցահանդեսը

Շուրջ 100 խոշոր սարքավորումներ առաջարկող բրենդներ և ֆինանսական կառույցներ մեկ հարկի տակ. մեկնարկել է LEASING EXPO 2023 ցուցահանդեսը
Տնտեսություն
19:16, 02 июнь 2023
«LEASING EXPO 2023/ Բոլոր սարքավորումները մեկ հարթակում» աննախադեպ ցուցահանդեսն առաջին անգամ  մեկ հարկի տակ  է համախմբել տարատեսակ սարքավորումներ առաջարկող խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների:

Միջոցառումը կազմակերպել է Big Projects  ընկերությունը:

էքսպոն մեկ հարկի տակ է հավաքել շուրջ 100 խոշոր կազմակերպությունների և ֆինանսական կառույցների՝ 12 տարբեր ոլորտներից:

Big Projects ընկերության հանրային կապերի ղեկավար Դիանա Հարոյանը նշեց, որ ցուցահանդեսը այս թեմայով, մասշտաբով և ձևաչափով առաջին անգամ է կազմակերպվում և հնարավորություն է ընձեռում  ծանոթանալ տեղական և միջազգային շուկայի տեխնիկական և տեխնոլոգիական նորարարություններին և առաջարկներին, ձեռք բերել վերջին սերնդի նորագույն սարքավորումներ՝ հատուկ առաջարկներով, շահավետ համագործակցության հնարավորությամբ:

Նա ընդգծեց, որ ցուցահանդեսին ներկայացված են  գյուղատնտեսական սարքավորումներ, արևային պանելներ, տրանսպորտային միջոցներ և էլեկտրոմոբիլներ,  շինարարական տեխնիկա, արդյունաբերական սարքավորումներ, Արտադրական սարքավորումներ, առողջապահական սարքավորումներ, HoReCa մատակարարներ, օդափոխության համակարգեր, սառնարանային տնտեսություն, ջերմոցային տնտեսություն, ֆինանսական կառույցներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, կարևորելով նման միջոցառումների իրականացումը, ընդգծեց, որ  վերջի տարիներին լիզինգի ոլորտը զգալի և նշանակալի աճ է գրանցել:

Ցուցահանդեսի գլխավոր   հովանավորներն են ՝ Sunny City և  JCB (Ջեյ,սի, բի) ընկերությունները:

«Ջակոմո» ընկերության համահիմնադիր և գլխավոր տնօրեն Հովհաննես Արիստակեսյանը, ընդգծելով  նման մեծամասշտաբ նախագծերի կարևորությունը, նշեց, որ այստեղ հանրությանն առաջարկում են տարածաշրջանում առաջին հայկական արևային ջրատաքացուցիչները:
PM AM ընկերության տնօրեն Գրիգոր Բաիբուրդը նշեց, որ ցուցահանդեսի ներկայացել  են Jcb բրենդով:

Կարծում եմ, որ տարածաշրջանում լիզինգային բիզնեսի տեսակետից Հայաստանը հաջողակ երկիր է: Հայաստանում մենք ներկայացնում ենք մի շարք բրենդներ, այս ցուցահանդեսին ներկայացրել ենք Jcb ապրանքանիշը: Մենք առաջին անգամ  հանդիսանում ենք այս ցուցահանդեսի գլխավոր հովանավորը: Եվ կարծում ենք, որ մեզ համար սա շատ կարևոր պահ է՝ նոր կապեր ու բիզնես գործընկերներ ձեռք բերելու տեսակետից»,- նշեց Գրիգոր Բաիբուրդը:

LEASING EXPO 2023-ին լիզինգի նոր ու լայն հնարավորություններ է առաջարկում Armenian Leasing ընկերությունը:
Շուկայում  արդեն 14 տարի գործունեություն ծավալող Scan city ընկերությունը գործարարներին առաջարկում է բիզնեսի ամբողջական փաթեթներ:

Ցուցահանդեսը հանրության համար բաց կլինի հունիսի 2-ից 4-ը՝ մարզահամերգային համալիրում: