Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին

Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին
Մշակույթ
15:43, 02 апрель 2022
Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Հացաբուլկեղենի և հրուշակեղենի Artozyma միջազգային ցուցահանդեսին: Այս մասին տեղեկանում ենք Հունաստանում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջից:
 
Ցուցահանդեսը կանցկացվի Հունաստանի Սալոնիկ քաղաքում` 2022 թվականի ապրիլի 2-4-ը՝ Սալոնիկի միջազգային ցուցահանդեսային կենտրոնում։
 
Ցուցահանդեսը տեղի է ունենում Detrop Boutique Show-ի հետ մեկտեղ, որը հյուրընկալում է Հունաստանի սննդի ու ըմպելիքի խոշոր ընկերությունների:
 
Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին կազմակերպված է Հունաստանի հունա-հայկական առևտրաարդյունաբերական պալատի կողմից, իսկ միջոցառումն անցկացվում է Հունաստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանության հովանու ներքո։