Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը

Լեռնային Ղարաբաղում օգոստոսի 29-ից ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը
Տնտեսություն
19:29, 29 август 2023
Լեռնային Ղարաբաղում ցորենի աճող սղությամբ պայմանավորված՝ հատկապես Ստեփանակերտում՝ օգոստոսի 29-ից  ավելի է նվազել արտադրվող հացի ծավալը. այս մասին հայտնել են Լեռնային Ղարաբաղի «Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»-ից նշելով, որ այսօր և վաղը նախատեսվում է յուրաքանչյուր ընտանիքի վաճառել մեկական հաց:

«Պետական եկամուտների կոմիտեի, ոստիկանության և Ստեփանակերտի քաղաքապետարանի ներկայացուցիչները հացի արտադրամասերում վերահսկելու են հացի բաշխման գործընթացը: Միևնույն ժամանակ աշխատանքներ են տարվում եգիպտացորենի ալյուրի պատրաստման և հացի արտադրման ուղղությամբ, սակայն առկա տեղումների պատճառով եգիպտացորենի լայնածավալ հունձի աշխատանքները մի քանի օրով հետաձգվել են»,- ասված է հաղորդագրության մեջ: