Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ

Առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն․ Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները․ ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ
Հասարակություն
15:16, 14 август 2023
Հաշվի առնելով Արցախի ամենամեծ ալրաղացի էլեկտրամատակարարման համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը՝ առաջիկա օրերին Արցախում կրկին արձանագրվելու է հացի որոշակի սղություն: Պատկան մարմինները հնարավորինս անում են խնդիրն արագորեն շտկելու ուղղությամբ, և մի քանի օրվա մեջ ալյուրի անհրաժեշտ ծավալի մատակարարումը կվերականգնվի:

Խնդրում ենք հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումները և օգտագործել հացեղեն:

«ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամ»