Սերժ Սարգսյանի գործով դատավոր Վահե Միսակյանն ազատ է արձակել «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կաշառք տալուն հանցակից լինելու մեջ մեղադրվողին․ ՀԺ
Իրավունք
«Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար կաշառք տալուն հանցակից լինելու մեջ մեղադրվող Շողիկ Դոխոյանը օրեր առաջ դատարանի դահլիճից ազատ է արձակվել:
Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց նրա պաշտպան Արմեն Թևանյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ հուլիսի 22-ին քննել է Դոխոյանի եւ գործով մյուս ամբաստանյալ Վարդան Վարդանյանի խափանման միջոց կալանավորումը փոփոխելու, վերահաստատելու կամ անփոփոխ թողնելու հարցը: Դատարանն այսպիսով փոխել է միայն Դոխոյանի խափանման միջոցը, իսկ մյուս ամբաստանյալը կշարունակի մնալ կալանքի տակ:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2021 թվականի հունիսի 5-ին Վարդան Վարդանյանը հանդիպել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներից մեկին և նրան տվել 20 հազար դրամ կաշառք՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար: Շողիկ Դոխոյանն իր հերթին, ընտրողի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու եղանակով օժանդակել է Վարդանյանին: Բացի այդ, Վարդանյանը Դոխոյանի օժանդակությամբ հունիսի 5-ին կաշառք է առաջարկել նույն վարչական շրջանի մեկ այլ բնակչի՝ 20 հազար դրամ՝ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար:
Դոխոյանի պաշտպանը նշեց, որ իր պաշտպանյալը առողջական խնդիրներ ունի: Ավելի վաղ մեր զրույցում Թևանյանը նշել էր, որ իր պաշտպանյալը չի ընդունում մեղադրանքը և ոչ մի կապ չունի այն պատմության հետ, որն իրեն վերագրում են:
Նշենք, որ առերևույթ ընտրական հանցագործությունների դեպքերով, ըստ դատախազության հայտնած տվյալների, 7 գործ ուղարկվել է դատարան, հարուցվել է 78 քրեական գործ, քրեական հետապնդում է հարուցվել 83 անձի նկատմամբ: