Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով․ ՔԿ

Երեւանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպով նախաձեռնվել է քրեական վարույթ 2 հոդվածով․ ՔԿ
Իրավունք
12:27, 23 ноябрь 2023
Երևանի ավագանու նիստի ընթացքում տեղի ունեցած միջադեպի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ երկու հոդվածով: Civic.am-ին այս մասին ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023 թվականի նոյեմբերի 21-ին Երեւանի ավագանու հերթական նիստի ժամանակ ավագանու մի քանի անդամների միջեւ առաջացած տարաձայնության ընթացքում փոխադարձ հարվածներ են հասցվել, որի ընթացքում, հասարակության նկատմամբ դրսեւորելով անհարգալից վերաբերմունք, հնչել են հայհոյանքներ՝ այդ կերպ խախտելով քաղաքապետարանի բնականոն աշխատանքը: Վարույթը նախաձեռնվել է մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ մի խումբ անձանց կողմից հարվածներ հասցնելու կամ բռնի այլ գործողություններ կատարելու հատկանիշներով»,- ասաց Աբրահամյանը։